Արմեն Սմբատյան
© Sputnik
«Բոլոր համայնքների նախնական արդյունքներն արդեն ներկայացվել են ԿԸՀ–ին։ Դրանց համաձայն` 7 համայնքի ղեկավար վերընտրվել են և 4 համայնքի ղեկավար չեն վերընտրվել։ Քաղաքական իրավիճակը, բնականաբար, ընտրությունների վրա ունի իր ազդեցությունը։ Բայց մարտ ամսին կայացած ՏԻՄ ընտրություններից, կարելի է ասել, չէին տարբերվում վերջին ընտրությունները»,–ասաց Սմբատյանը` հավելելով, որ դիտորդական որևէ խումբ գրանցված չի եղել։
Նա նկատեց նաև, որ կուսակցական առաջադրումների համամասնությունը փոխվել է, ավելի շատ են ինքնաառաջադրվածները, Հանրապետական կուսակցությունը ունեցել է մեկ թեկնածու միայն։