ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ 18 համայնքներում երեկ կայացած ՏԻՄ ընտրություններին նախնական տվյալներով ընտրողների մասնակցությունը կազմել է 54.67%։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու և Կոտայքի մարզերի 18 համայնքներում հունիսի 10-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների ավարտին, նախնական տվյալներով մասնակցության միջին ցուցանիշը կազմել է 54.67% `15 հազ. 487 ընտրողից։
Ընդ որում, մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վանեվան համայնքում (75.95%) համայնքներում, ամենացածրը՝ Նոր Արտամետում (20.70%)։