ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Փաշինյան–Պուտին երկրորդ հանդիպումն ավելի առարկայական կլինի»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին։
Sputnik
Սուրեն Սարգսյան. Փաշինյանի և Պուտինի առաջին հանդիպումը ճանաչողական էր և ջերմ ու օգտակար

Նրա խոսքով` Փաշինյանի և Պուտինի առաջին հանդիպումն, ըստ էության, ճանաչողական էր։

«Պուտինն ու Փաշինյանը ծանոթացան, կարծում եմ` հանդիպումը բավական ջերմ է անցել։ Մեզ հասանելի տեղեկատվության համաձայն` հանդիպումը նաև օգտակար է եղել։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության արարողության շրջանակում նախատեսված երկրորդ հանդիպումը, կարծում եմ, ավելի առարկայական կլինի»,- նշեց Սարգսյանը։

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանը կբարձրացնի իր մտահոգությունները, կխոսի հուզող խնդիրների մասին։

«Վստահ եմ, որ բարեկամական և ռազմավարական դաշնակիցներին հարիր հանդիպում կլինի»,- նշեց նա։

Ըստ Սարգսյանի` հանդիպման ժամանակ քննարկվող հարցերը կարող են վերաբերել ոչ միայն տնտեսական ոլորտին, այլև ռազմական համագործակցությանը։