ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների իրականացրած շորթման դեպքը

Ավելի քան 450 հազար դրամ գումարն արդեն վերադարձվել է տիրոջը, բայց նաև քրեական գործ է հարուցվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպքը։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում), կատարվում է նախաքննություն: