Ավտովթար-վրաերթ Արգավանդում. բախումից հետո Mercedes-ը վրաերթի է ենթարկել 2 երեխայի

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ բացի երեխաներից, Mercedes-ի վարորդը, նրա կին ուղևորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Արմավիրի մարզում ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել: Այսօր՝ հունիսի 11-ին, ժամը 09:40-ի սահմանում Արգավանդ գյուղի գլխավոր ճանապարհին բախվել են Mercedes և բեռնատար Ford մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա սյանը, իսկ Mercedes-ը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 2 երեխայի:

Վրաերթի ենթարկված երեխաներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնցից մեկին քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով են տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուսին էլ տեղափոխել է շտապօգնության ավտոմեքենան:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ բացի երեխաներից, Mercedes-ի վարորդը, նրա կին ուղևորն ու 1 երեխա նույնպես տեղափոխվել են հիվանդանոց:

Նշված տեղեկությունը Ոստիկանությունը պարզում է: