«Ինչպես լինել գեղեցիկ». Գեորգի Կոտի ասուլիսը` բարեգործական ակցիայից առաջ

Հունիսի 12-ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա վարսահարդարության կրկնակի չեմպիոն, Գեղեցկության միջազգային ակադեմիայի ղեկավար- նախագահ Գեորգի Կոտի մամուլի ասուլիսը:
Sputnik

Հմայիչ լինելու գաղտնիքների, վարսահարդարման արվեստում ժամանակակից ուղղությունների կիրառման մասին բանախոսը կպատմի բարեգործական ակցիայի նախօրեին: Հունիսի 13-ին Երևանում կանցկացվի վարպետության դաս, որից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Հայաստանի երեխաներին:

Հավատարմագրում.

Հեռ. +374(10)600-131։ Բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով valoyan@mail.ru էլ. հասցեով: