Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվեց

26 տարեկան զինծառայողը պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Վահագն Էլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Արցախում 26–ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Հայ զինծառայողը մահացել էր հակառակորդի կրակոցից։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 10-ին, ժամը 18:00-ի սահմանում ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում։

Վահագն Էլոյանը 26 տարեկան էր։