Ա՜խ, այդ սերը. ընկերոջ հետ վիճաբանությունը 20–ամյա 2 աղջկա դրդել է ինքնասպանության փորձի

Շաբաթ–կիրակի օրերին երիտասարդ աղջիկների ինքնասպանության 2 դեպք է կանխվել մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Այս հանգստյան օրերի ընթացքում 2 միանման տարօրինակ դեպք է գրանցվել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, հունիսի 9-ին, ժամը 18։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչը փորձում է 9-րդ հարկից իրեն ցած նետել։ Ինքնասպանության փորձ կատարող, 20-ամյա Աստղիկ Ա.-ի հետ կարողացել են բանակցություններ վարել, ինչի շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Նախնական տեղեկություններով՝ պատճառը ընկերոջ հետ վիճաբանությունն է եղել։

Երևանում փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը

Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

ՀՀ ԱԻՆ մամուլի տեղեկություններով էլ` այսօր` հունիսի 10-ին, ժամը 13:03-ին «911» ծառայությանը  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարյանի անվան պուրակում քաղաքացին բարձրացել է Մ. Սարյանի արձանի վրա և չի ցանկանում իջնել (տարօրինակ շարժումներ է անում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արձանի վրայից իջեցրել են քաղաքացուն (մոտ 20տ. աղջիկ, հրաժարվել է ներկայանալ, ցուցաբերել է տարօրինակ վարք), ում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության Կենտրոնի բաժին: