Հայաստանի ԱԳ նախարարը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

Ղազախստանում ՀԱՊԿ-ի մասնակից երկրների արտգործնախարարները կքննարկեն ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի ընդլայնումը, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին մասնակցելու հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ալմաթիում հունիսի 11-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:

Կա ՀԱՊԿ պայմանագիր, և այն պետք է կատարվի. ՀՀ ԱԳ փոխնախարարը` Նախիջևանի դեպքերի մասին

Գերտերությունների ղեկավարները կքննարկեն միջազգային ու տարածաշրջանային անվտանգության խնդիրները, Կազմակերպության պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ Նախարարները կարծիքներ կփոխանակեն Կազմակերպության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչներին տրվող հավաքական հրահանգների կատարման և այլ միջազգային հարցերի վերաբերյալ։

Կդիտարկվեն  ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության շրջանակում ՀԱՊԿ-ի խաղաղապահ ներուժի օգտագործման պայմանների ձևավորման վերաբերյալ հարցեր։