Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին առթիվ «Էրմիտաժում» նոկտյուրն են բեմադրել

Միջոցառումը տեղի է ունեցել մոսկովյան այգիներից մեկում՝ «Էրմիտաժում», այնտեղ շատ մարդիկ են հավաքվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik ․Այսօր «Էրմիտաժ» մոսկովյան այգում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված նոկտյուրն են բեմադրել։ Միջոցառումը կազմակերպվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մասնակցությամբ։ Միջոցառման լուսանկարները կարելի է տեսնել դեսպանատան ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ով այս կիրակի միացավ մեզ։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում համերգի մասնակիցներին», — նշվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Հայաստանի Առաջին Հանրապետությունը հռչակվել է 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն է ունեցել մինչև 1920 թվականը։