Makeup-ի թագուհի Գոհար Ավետիսյանը վերափոխել է սկանդալային երգչուհի Օլգա Բուզովային

Ռուսական շոու բիզնեսի աստղերը մի քանի շաբաթ շարունակ պատրաստվում էին՝ «Муз-ТВ» երաժշտական մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա գեղեցիկ տեսք ունենալու համար: Երգչուհիներից մեկի տեսքի պատասխանատուն հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն է:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի- Sputnik. Ռուսական աստղերի շրջանակում հայտնի դիմահարդարման մեծ վարպետ Գոհար Ավետիսյանը Instagram-ի իր էջում սկանդալային երգչուհի Օլգա Բուզովայի հետ լուսանկար է հրապարակել: Այդտեղ երևում է, թե ինչպես է Գոհարը երգչուհուն պատրաստում «Муз-ТВ» երաժշտական մրցանակաբաշխությանը մասնակցելու:

 

«Պատրաստվում է Բուզովան «Муз-ТВ» երաժշտական մրցանակաբաշխությանը: Ձեզ դո՞ւր է գալիս Օլիի դիմահարդարումը»,-գրել է Գոհարը նկարի տակ:

Էպատաժային երգչուհի Օլգա Բուզովայի ամեն բեմ դուրս գալը մի շոու է: Այս անգամ նա երկար պոչով վարդագույն զգեստով էր: Բայց ամենանասպասելին այն է, որ երգչուհին հանդիսատեսի առաջ հայտնվեց ձիու վրա նստած: