Անձրևի հավանականությունը փոքր է Երևանում. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի, այնուհետև կբարձրանա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հանրապետության առանձին շրջաններում հունիսի 10-ին, 11-13-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանը հունիսի 10-ին և 11-ին էապես չի փոխվի, 12-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կբարձրանա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունիսի 10-ին անձրևի հավանականությունը փոքր է, 11-13-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր` հունիսի 10-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 27-29, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։