ՌԱԴԻՈ

Դավթյան. «Վաղաժամ է էլեկտրաէներգիայի սակագնի մասին խոսելը»

Կարծում եմ` վաղաժամ է էլեկտրաէներգիայի սակագնի մասին խոսելը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։
Sputnik
Վահե Դավթյան. էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ դեռ վաղաժամ է եզրակացություն անել

«Սա ընդամենը բանակցային գործընթաց է մեր էներգետիկ օպերատոր «Տաշիր կապիտալի» հետ և, ամենայն հավանականությամբ, նախարարն արձանագրել է ընթացիկ քննարկումը, վերջնականի մասին դեռ շուտ է խոսել։

Ամեն դեպքում, մենք պետք է փաստենք, որ զուտ կոմերցիոն մեխանիզմներ գործի դնելու արդյունքում այսօր Հայաստանում հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայի ցածր սակագին, քանի որ դրա ինքնարժեքը բավականին բարձր է»,–ասում է Դավթյանը։

Նա հիշեցնում է, որ միայն պետական միջամտության արդյունքում հնարավոր է ավելի սոցիալական ցածր խավին օգնություն ցուցաբերել, ինչն արդեն այսօր կիրառվում է։