ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Հակամարտությունը եռակողմ է. կան Արցախի և Հայաստանի հետ կապված հարցեր»

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է արցախյան հակամարտության բանակցությունների ներկա փուլի և նոր իշխանության` այդ հարցում արտահայտած դիրքորոշումների մասին։
Sputnik
Վաղարշակ Հարությունյան. Ղարաբաղյան հակամարտությունը եռակողմ է

«Փաշինյանը չի ասում Հայաստանը հրաժարվում է բանակցություններից։ Նա ասում է այն, ինչ-որ համանախագահներն են ասում` վերջնական փաստաթուղթը պետք է նաև ստորագրի Արցախը։ Փաշինյանն ասում է, որ ինքն ամեն ինչ անելու է, որ Արցախը դառնա բանակցային կողմ, դա միշտ ասվել է, ուրիշ հարց, թե այդ պահին ինչ իրավիճակ է եղել, և Արցախն ինչ մասնակցություն է ունեցել»,–ասում է Հարությունյանը։

Նա հիշեցնում է, որ սա զինված հակամարտություն է, որին մասնակցում է նաև Հայաստանը։ Դեպքեր են գրանցվում նաև հայ-ադրբեջանական սահմանին, ի վերջո, նրանք Հայաստանից գրաված տարածք ունեն` Արծվաշենը։ «Հակամարտությունը եռակողմ է, որտեղ կան հարցեր, որ կապված են Արցախի հետ, և կան հարցեր, որ կապված են Հայաստանի հետ։ Այս հակամարտության մեջ Հայաստանը նաև հանդես է գալիս որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,–հիշեցնում է գեներալ-լեյտենանտը։