Դանակահարություն Աբովյանում. 26–ամյա երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց

Տուժողը, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել ոստիկաններին բացատրություն տալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Աբովյան քաղաքում դանակահարություն է տեղի ունեցել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունիսի 9-ին, ժամը 23։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի կտրած-ծակած վերք, սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ տղա։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Աբովյան 3-րդ միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 26-ամյա Արսեն Եսայանն է, ով՝ ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չէ բացատրություն տալու։

Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։