Կոմիտասի «Քելե-քելեն» ոտքի հանեց հանդիսատեսին Kavkaz Jazz Fest-ում․ տեսանյութ

Թբիլիսիում Իվանե Մկրտչյանի գեղեցիկ կատարումը բուռն ծափահարությունների արժանացավ։
Sputnik

Երեկ Թբիլիսիում ավարտվեց Kavkaz Jazz Fest IX փառատոնը։ Ավանդույթի համաձայն` միջոցառմանը մասնակցում էին նաև Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայացուցիչները։ Փառատոնի ընթացքում հնչեց «Քելե-քելե» ստեղծագործության ջազային տարբերակը։

Kavkaz Jazz Fest-ն ամեն տարի նոր անուններ է բացահայտում ջազային երաժշտության աշխարհում։ Փառատոնը 2010 թվականին հիմնել է «Art Bridge» հասարակական կազմակերպությունը` Ելենա Մեչիտովայի ղեկավարությամբ։ Միջոցառումն անցկացվում է ամեն տարի Թբիլիսիի քաղաքապետարանի ու Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության աջակցությամբ։

Իվանե Մկրտչյանն ապրում է Թբիլիսիում ու աշխատում է հայկական մշակույթի «Հայարտուն» կենտրոնում։