ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանի կինն իր ամուսնու և հայտնի շոումեն Իվան Ուրգանտի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։
«Մանկությանս տարիներին, երբ դիտում էին «Ստրկուհի Իզաուրան» սերիալը, կարծում էի, որ Լեոնսիոն գոյություն չունի, բայց նա այստեղ է ու ապրում է Մոսկվայում», — ասում է Գարիկն ու ցույց տալիս Ուրգանտին, որն իր բեղերով հիշեցնում է հանրահայտ հեռուստանովելի գլխավոր հերոսներից մեկին։
Տեսանյութը մեկ օրվա մեջ դիտել են ավելի քան 85 հազար անգամ։
«Ահավոր է։ Ուրգանտ, սափրիր բեղերդ», — գրել է nune.oganesian-ը։
«Փոքր ժամանա՞կ։ Կարծում էի՝ Գարիկը 52 տարեկան է», — կատակել է cherkashvilli-ին։
Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, երգիծաբան, հեռուստահաղորդավար, նա նաև Comedy Club-ի գեղարվեստական ղեկավարն է և պրոդյուսերը։ 1993-2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ-ի թիմի անդամ է եղել։
Գարիկն իր ապագա կնոջ հետ ծանոթացել է Սոչիում 1997 թ., ՈՒՀԱ-ի փառատոնին: Նրանք սկսել են շփվել 1998 թ.-ից: Ամուսինները երկու երեխա ունեն` դուստր և որդի: