Հայ ըմբիշները Թուրքիայից կվերադառնան 3 բրոնզով

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Նորայր Հախոյանը, Սլավիկ Գալստյանն ու Արման Բաղդասարյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 3 բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Ստամբուլում ընթացող ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի անդամներ՝ մինչև 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 72 կգ քաշային Արման Բաղդասարյանը դարձել են առաջնության բրոնզե մեդալակիրներ:

Այսօր իրենց պայքարը կսկսեն ազատ ոճի ըմբիշները: Մրցագորգ դուրս կգան 57 կգ քաշային Կարեն Զուրաբյանը, 65 կգ քաշային Գոռ Թորոսյանը, 70 կգ քաշային Գևորգ Մխեյանը և 79 կգ քաշային Անդրանիկ Գաբրիելյանը: