ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորված զինծառայողը երեկ երեկոյան տեղափոխվել է Երևան: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա տեղեկացրեց, որ զինծառայողի վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Հունիսի 7-ին, ժամը 23:30-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:
Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: