Ադրբեջանն արցախյան ուղղությամբ համեմատաբար հանդարտվել է. ի՞նչ է կատարվել վերջին 7 օրում

Պաշպանության բանակը պատասխան գործողությունների է դիմում անհրաժեշտության դեպքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում Հունիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց»,- նշված է հաղորդագրության մեջ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների: