ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Adidas-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ու Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի համար կարված սպորտային կոշիկները։ Այս մասին ընկերությունը հայտնել է Twitter-ի ր պաշտոնական էջում։
Խաղակոշիկների վրա պատկերված են Հայաստանի պետական խորհրդանիշները՝ եռագույնն ու Հայաստանի զինանշանը։
Ընկերությունը նշում է, որ դիզայներին ոգեշնչել է Մխիթարյանի եզակի խառնվածքը, քանի որ նա համեստ ու դրական մարդ է։
Կոշիկների վրա կան նաև Լոնդոնի «Արսենալի» խորհրդանիշները՝ գույներն ու Մխիթարյանի համարը։