«Նա համբուրում էր տիկնիկներին»․ Գարի Դավթյանի տիկնիկները հիացրել են Պիեռ Ռիշարին

Sputnik

Ֆրանսիացի դերասան և ռեժիսոր Պիեռ Ռիշարը նույնպես եղել է այս տանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Դավթյանի կինը՝ Ժաննա Դավթյանը։

1995 թվականին Պիեռ Ռիշարը Վրաստան է մեկնել՝ նկարահանումների։ Երբ նա իմացել է հայտնի տիկնիկագործ Գարի Դավթյանի մասին, որոշել է այցելել նրան ու ծանոթանալ նրա տիկնիկների հետ։

«Նրանք ասես կենդանի լինեն», — բացականչել է դերասանն ու համբուրել բոլոր տիկնիկներին։

Հեռանալիս նա սփռոցի վրա գրել է․ «Այստեղ է եղել Պիեռ Ռիշարը»։

 

 

1 / 13
Դավթյանների ընտանեկան թատրոնը։ Զբոսաշրջիկների ու տեղացի այցելուների պակաս այստեղ չկա։
2 / 13
Գարի Դավթյանի տիկնիկները զարմացնում են իրենց կենդանությամբ։
3 / 13
Բացի Պիեռ Ռիշարից, այստեղ է եղել նաև դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը։
4 / 13
Մկրտչյանն իր մահից երկու-երեք ամիս առաջ այցելել է Գարի Դավթյանին։
5 / 13
«Գարի, երևի խենթ ես, որ այս խառը ժամանակներում քո մեջ տիկնիկներ ստեղծելու ուժ ես գտնում» - ասել է Ֆրունզիկը վարպետին։
6 / 13
Գարին պատասխանել է` հիմա տոն ստեղծելու ժամանակն է։
7 / 13
Մկրտչյանը խնդրել է Գարի Դավթյանին մի տիկնիկ պատրաստել, որն ուրախություն կպարգևի մարդկանց։
8 / 13
Դերասանը հեռացել է ու այլևս չի վերադարձել (երկու ամսից մահացել է)։ Իսկ վարպետը սկսել է պատրաստել նրա տիկնիկը։
9 / 13
Դավթյանի կինը պատմում է, ու Ֆրունզիկի մահից հետո ամուսինը փոքր-ինչ փոխել է տիկնիկի տեսքը, բայց աչքերն առաջվանն են մնացել։
10 / 13
Գարի Դավթյանի խամաճիկների թատրոնն ավելի քան 25 տարեկան է։
11 / 13
Լուսահոգի վարպետի գործը շարունակում է նրա կինը ՝ Ժաննան։
12 / 13
Գարի Դավթյանի տիկնիկների թատրոնը նաև թատերական զգեստ ու ինտերիեր է ստեղծել։
13 / 13
Թատրոնը հյուրընկալել է Magnum փարիզյան ֆոտոգործակալության սեփականատեր Մարտինա Ֆրանկային, հանրահայտ դերասան Արմեն Ջիգարխանյանին, Լոնդոնի թագավորական կամերային քառյակի ղեկավար Լևոն Չիլինգարյանին։