Այսուհետ ավելի հեշտ կլինի մեքենան «իր» գնով մաքսազերծելը. Անանյան

Մաքսազերծման գործընթացն արագացնելու համար ինվոյսը ստուգելու են ոչ թե սահմանին, այլ ներմուծումից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հայաստանում ավելի հեշտ կլինի մեքենաները մաքսազերծել  ինվոյսով (փաստաթուղթ, որը վաճառողը ներկայացնում է գնորդին. այն իր մեջ պարունակում է ապրանքների ցանկը, մատակարարաման պայմանները, ուղարկողի և ընդունողի մասին տեղեկութոյւններ – խմբ.)։ Այս մասին հայտնեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

ՊԵԿ–ը սկսում է հատ–հատ հաշվել սուպերմարկետների չվճարած հարկերը

Նա արդեն հրահանգել է, որ մաքսային ծառայությունները հաշվեն մեքենայի հարկերն ու տուրքերը դրա ինվոյսային գնով, այլ ոչ թե այն հսկիչ գներով, որոնք մաքսայինն է  սահմանում ու որոնք հաճախ ավելի բարձր էին։

Միաժամանակ մաքսայինը կեղծ ինվոյսներից չի վախենում. պարզապես դրանք ստուգելու են այն ժամանակ, երբ մեքենան երկիր է մտել։ Դա արվում է սահմանին հերթեր չառաջացնելու համար։

«Այդ պատճառով մեքենան ներկրելուց հետո ամեն ինչ ստուգելու ենք։ Իսկ սահմանին չենք սպասեցնի», – նշեց Անանյանը։

Կարող էին և նախկինում. ինչու Հայաստանում չէին բարձրացնում թոշակները և աշխատավարձերը

Նախկինում մաքսայինը կիրառում էր հսկիչ գներ, որոնք չէր հրապարակում, որ ինվոյսները դրանց «չհարմարեցվեն»։ Խնդիրն այն էր, որ հսկիչ գներով էին մաքսազերծում գրեթրե բոլոր մեքենաները, որոնք ներմուծում էին ոչ պրոֆեսիոնալ դիլերները (այսինքն` հանրապետություն մտնող մեքենաների 95%–ը)։