ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հրաժարվել է մանդատից։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Հարցին, թե ինչն է պատճառը, պատգամավորը պատասխանեց. «Ներկուսակցական խնդիրների պատճառով»։
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, նրա պատգամավորական լիազորությունները չեն դադարեցվում։
Սիմոնյանը 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: