Նիկոլ Փաշինյանը ևս մեկ պաշտոնյայի ազատեց պաշտոնից

Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սերգեյ Ավետիսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից։ Այս մասին նշված է կառավարության կայքում։

«Սերգեյ Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- նշված է որոշման մեջ։

Փաշինյանը որոշումը ստորագրել է այսօր` հունիսի 8-ին։

Սերգեյ Ավետիսյանն այս պաշտոնում նշանակվել էր 2016 թ–ի հունիսի 8-ին։