Անձրև, քամի, ջերմաստիճանի անկում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը հունիսի 8-ին կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևան քաղաքում հունիսի 8-ին, 11-12-ը՝ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 9-10-ն անձրևի հավանականությունը փոքր է: