Կրկին երկրաշարժ է գրանցվել Սպիտակ քաղաքի մոտակայքում

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Կրկին թույլ երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 7-ին, տեղական ժամանակով ժամը 20:42-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:42-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.970 և արևելյան երկայնության 44.350 աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը` Սպիտակ քաղաքից 17 կմ հյուսիս-արևելք։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: