Ցուցարարների դեմ այլևս լուսաձայնային նռնակներ չեն կիրառվի

ՀՀ ԱԺ պատգամավորը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցից հետ հրապարակել է նրա խոստումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունն այլևս խաղաղ ցուցարարների նկատմամբ լուսաձայնային նռնակներ չի կիրառի` ցույց ցրելու համար։ Այս մասին ԱԺ այգուց ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը։

Կարգազանց վարորդները «նկարվու՞մ» են, թե ոչ. ոստիկանության հայտարարությունը

«Երեկ հանդիպում եմ ունեցել ոստիկանապետի՝ Վալերի Օսիպյանի հետ, և երկար քննարկումներից հետո եկել ենք եզրահանգման, որ լուսաձայնային նռնակներն այլևս չեն օգտագործվելու ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ»,– ասել է Սիմոնյանը` հավելելով, որ դրանք կօգտագործվեն միայն քրեական տարրերի վնասազերծման համար:

Սիմոնյանն իր խոսքում հիշեցնում է, որ 2008 թ. մարտի 1-ին ՀՀ ոստիկանության զորքերի մոտոհրաձգային գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, ոստիկանության կապիտան Համլետ Թադևոսյանը մահացել էր լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով:

Նրա խոսքով՝ շատ անգամ Խորենացի փողոցում, Բաղրամյան պողոտայում այդ նռնակներն օգտագործվել են խաղաղ ցուցարարների դեմ, որի պատճառով շատ մարդիկ նույնիսկ հաշմանդամություն են ստացել։