ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. ՀՀ Արմավիրի և Սյունիքի մարզերն այսօր նոր մարզպետ կունենան: Արմավիրի մարզպետ կնշանակվի Գագիկ Միրիջանյանը, Սյունիքի մարզպետ՝ Կարեն Համբարձումյանը: Այս հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի հունիսի 8-ի օրակարգում: Գագիկ Միրիջանյանը ՀՀ ԱՆ «Նորք» հոգեբուժական կենտրոնի տնօրենն է։
Հիշեցնենք` Սյունիքի և Արմավիրի մարզերը միակն են, որտեղ նոր մարզպետներ դեռ չեն նշանակվել:
««Ժամանակ» թերթի տվյալներով` Գագիկ Միրիջանյանը վաստակավոր բժիշկ Մուշեղ Միրիջանյանի որդին է: Իսկ ի՞նչ կապ ունի Գագիկ Միրիջանյանը ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան» դաշինքի հետ, եթե նկատի ունենանք, որ այս տեղը տրված է «Ծառուկյան» դաշինքին:
Այս ընտրության հետևում չկա որևէ քաղաքական կոնտեքստ, ուղղակի Մուշեղ Միրիջանյանը և Գագիկ Ծառուկյանը ընկերներ են, և Ծառուկյանը որոշել է ընկերոջ որդուն աշխատանքի տեղավորել»: