Արցախում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինծառայող է վիրավորվել

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Արցախի զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից 20–ամյա զինծառայող է վիրավորվել։

Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հունիսի 7-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: