ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Իրանը կարող է հաշվի առնել, որ հավասարեցվել է Վրաստանին»

Իրանագետ Ահարոն Վարդանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՀՀ նոր կառավարության`Իրանի նկատմամբ դիրքորոշումը։
Sputnik
Ահարոն Վարդանյան

ՀՀ նոր կառավարությունը կարևորել է Իրանի հետ ունեցած նախկին հարաբերությունների շարունակականությունը։ Իրանագետ Ահարոն Վարդանյանը, սակայն, չի ընդունում, որ դրանք դիտարկվում են հայ-վրացական հարաբերությունների հետ համահավասար հարթության վրա։

«Իրանի հետ հարաբերությունները կարելի էր առանձնացնել` հաշվի առնելով, որ Իրանը տարածաշրջանային գերտերություն է և կարևոր ռազմավարական նշանակությունը Հայաստանի համար»,- ասաց Վարդանյանը։

Նա ավելացրեց, որ իրանցիները հաշվի են առնում նրբությունները, և չի բացառվում, որ հետագայում հաշվի կառնեն այդ համահավասարեցումը։