Սևանի ճանապարհին 36 տարեկան վարորդը BMW-ով մխրճվել է ЗиЛ-ի մեջ

Բժիշկները պայքարում են մարդատար ավտոմեքենայի վարորդի կյանքը փրկելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, բախվել են Չարենցավան քաղաքի բնակիչ 36-ամյա Նորայր Իսախանյանի վարած BMW մակնիշի և Արամուս գյուղի բնակիչ 53-ամյա Ռուբեն Սարգսյանի վարած ЗиЛ մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 05:40-ի սահմանում։

BMW-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու քննիչները։

Փրկարարները հոսանքազրկել են BMW-ն, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ըստ նախնական տեղեկությունների` BMW-ն դեպի Սևան ընթանալիս բախվել է առջևով ընթացող ЗиЛ —ի հետնամասին: