Ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը բրոնզե մեդալ նվաճեց Ստամբուլում

Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը մրցանակային տեղ զբաղեցրեց Թուրքիայի մայրաքաղաքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Վորոնեժցի ըմբշամարտիկ Նարեկ Օհանյանը Ռուսաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ է նվաճել։

Հունիսի 4-ից Ստամբուլում անցկացվում է սպորտային ըմբշամարտի երեք ոճերի Եվրոպայի առաջնությունը մինչև 23 տարեկան երիտասարդների շրջանում։  Օհանյանը հանդես է եկել մինչև 72 կգ քաշային կարգում։ Նա մրցել է 16 ըմբշամարտիկի հետ, որոնք ներկայացնում էին Սերբիան, Նորվեգիան, Հայաստանը, Լիտվան, Ավստրիան, Սլովակիան, Բուլղարիան, Թուրքիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Վրաստանը, Ադրբեջանը, Հունգարիան, Բելառուսն ու Մոլդովան։

21-ամյա մարզիկը Եվրոպայի առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել Ռուսաստանի առաջնությունում ոսկե մեդալ նվաճելով։ Ռուսաստանի առաջնությունը տեղի է ունեցել ապրիլի կեսին Մոսկվայում։

Նախորդ տարի Օհանյանին հաջողվել էր նվաճել Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը։ Ճիշտ է` այն ժամանակ նա ելույթ էր ունենում երիտասարդների խմբում (U-21)։ Մայրցամաքային առաջնությանը, որն ամռանը տեղի էր ունեցել գերմանական Դորտմունդ քաղաքում, Նարեկը մինչև 74 կմ քաշային կարգում մրցակցությունից դուրս էր։ Գերազանցելով ադրբեջանցի, վրացի, հունգարացի ու ուկրաինացի մրցակիցներին, վորոնեժցին կանգնել էր հաղթական պատվանդանի առաջին տեղում։