«Նա ատում է ինձ, որովհետև ես լսել եմ` ինչպես է նա լացում». Շարապովան` Օհանյանի կնոջ մասին

«Անսզպելին։ Իմ կյանքը» գրքում ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան այնքան շատ է գրել Սերենա Ուիլյամսի մասին, ասես ամերիկացի մարզիկը նրա պատմության գլխավոր հերոսուհին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մարիա Շարապովան հերքել է ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի կնոջ` Սերենա Ուիլյամսի ասածն այն մասին, թե ռուս թենիսիստուհու գիքրը լիովին հիմնված է բամբասանքների վրա։ Այս մասին գրում է Metro.co.uk պարբերականը։

«Ռուս թենիսիստուհին կարծում է, որ տարօրինակ կլիներ, եթե իր կենսագրությունում չգրեր գլխավոր մրցակցի` Սերենա Ուիլյամսի մասին` հաշվի առնելով, որ նրանք մրցակցել են տարիներ շարունակ», — նշվում է հրապարակման մեջ։

Աղջիկները պետք է հանդիպեին Ֆրանսիայի Բաց աառջնությունում, սակայն կրծքավանդակի վնասվածքի պատճառով Ուիլյամսը 1/8 եզկափակիչից առաջ դուրս մնաց մրցումներից։ Յուլյա Գյորգեսի հետ մարտի երրորդ ռաունդում ամերիկուհին մկանային վնասվածք էր ստացել։

Теннисистка Мария Шарапова на вечеринке Vanity Fair Oscar Party

Հիշեցնենք` Սերենայի մեկնաբանություններին պատասխանելիս Մարիա ասել է. «Չեմ կարծում, որ նա երբևիցե կների ինձ։ Կարծում եմ` Սերենան ատում է, որ ես` վտիտ աղջնակս, ի հեճուկս ամեն ինչի հաղթեցի նրան «Ուիմբլդոնում»։ Նաև այն բանի համար, որ ես վերցրել եմ այն, ինչը, Սերենայի համոզմամբ, նրան էր պատկանում։ Սակայն ամենաշատը նա ատում է ինձ, որովհետև ես լսել եմ` ինչպես է նա լացում։ Սերենայի ընկերուհին փոխանցել է ինձ, որ մրցաշարից քիչ անց նա ասել է. «Ես այլևս երբեք չեմ զիջի այդ լրբին»։

«Ռոլան Գարոսի» չորրորդ շրջան դուրս գալուց հետո մամուլի ասուլիսի ժամանակ Սերենա Ուիլյամսը խոսել է լացելու մասին։

«Դա «Ուիմբլդոնի» եզրափակիչն էր։ Ավելի զարմանալի կլիներ, եթե չլացեի»,- ասել է նա։

Ընդհանուր առմամբ նա համարել է, որ «այդ գիրքը հարյուր տոկոսանոց բամբասանք է», համենայն դեպս այն հատվածները, որոնք ինքն է ընթերցել է։ Նա նաև զարմացել է, որ այդ գրքում այդքան շատ բան է գրված եղել իր մասին։