ՀՀ արտգործնախարարը Լավրովին Երևան է հրավիրել

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ՌԴ արտգործնախարարին Հայաստան է հրավիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին Երևան է հրավիրել։ Այս մասին Մոսկվայում կայացած բանակցություններն ամփոփելիս ասաց ՀՀ արտգործնախարարը։

«Մենք ձեզ սպասում ենք Երևանում», — համատեղ ասուլիսի ընթացքում ասաց Մնացականյանը։

Նա ընդգծեց նաև, որ Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններն անցել են կառուցողական ոգով։ Բանակցությունների ընթացքում համագործակցության հարցեր են քննարկվել։

Մնացականյանը նշեց նաև, որ Երևանը բարձր է գնահատում Ռուսաստանի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ներդրումը` ուղղված արցախյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։