Նաիրա Զիրոյան. որոշեցի կրկին թերթել վերջին տարիներին Հանրապետական կառավարությունների՝ իրականություն չդարձած թվերն ու խոստումները
© Sputnik
«Վերջին օրերին մամուլում հնչած մի շարք էկզոտիկ մտքերի և լրջմիտ դեմքերով սնամեջ դատողություններին եմ ուզում անդրադառնալ։ Հանրապետական մեր գործընկերների սիրտը թիվ է ուզում, թիվ աղքատության կրճատման, թիվ տնտեսական աճի, թիվ գործազրկության աճի նվազման ու ներդրումների աճի։ Ես բացեցի և կարդացի վերջին տարիներին հանրապետական կառավարությունների «խալաստոյ կրակած» և այդպես էլ իրականություն չդարձած թվերն ու խոստումները»,–ասաց Զոհրաբյանն ու ներկայացրեց նախորդ կառավարությունների չկատարած խոստումները։