«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանին ազատ արձակեցին

ՊՊԾ գնդի գործով ևս մեկ ամբաստանյալ կալանքից ազատ արձակվեց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Հովհաննես Վարդանյանն այսօր` հունիսի 7-ին, կալանքից ազատվեց։

«Սասնա ծռերի» ևս մեկ անդամի ազատ արձակեցին

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին:

Հովհաննես Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):