Փաշինյանը ՄԽ համանախագահների հետ կքննարկի բանակցություններին Արցախի մասնակցության հարցը

Բանակցություններ պետք է վարել, սակայն պետք է հասկանալ` արդյո՞ք հակառակորդը պատրաստ է կատարել նախկին համաձայնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ կքննարկի բանակցություններում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցը։ Այս մասին ՀՀ վարչապետն ասաց ԱԺ–ում` իր ծրագրի հաստատումից հետո։

Ադրբեջանը պատրաստ է Արցախի հարցով բանակցություններին

Արցախի մասնակցության հարցը կքննարկվի հակամարտության միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների (Ռուսաստանից, Ֆրանսիայից և ԱՄՆ–ից) Հայաստան այցի ժամանակ։

«Ես չեմ կարող Արցախի իշխանությունների անունից բանակցություններ վարել։ Ես պատրաստ եմ Հայաստանի անունից բանակցություններ վարելուն», – ասաց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ, նա նշեց, պետք է հետևել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, օրինակ` Վիեննայում և 2016 թվականին Սանկտ Պետերբուրգում (այդ թվում նաև` շփման գծում միջադեպերի մոնիթորինգի մասին)։ Նախկին պայմանավորվածությունների չկատարումը նվազեցնում է նոր ձեռքբերումների հասնելու մոտիվացիան, ընդգծեց վարչապետը։