«Դուք կտեսնեք այդ թվերը և ոչ այնպես, ինչպես մենք ենք տեսել նախկինում». Միրզոյան

Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ ազգերի երջանկության սանդղակում Հայաստանը գրավում է 129-րդ տեղը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Մեր ծրագիրը արժեհամակարգային, հիմնարար փաստաթուղթ է: ԱԺ-ում, արտահերթ ելույթում, անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրի հասցեին հնչած քննադատություններին` ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Կառավարության ծրագրի քննարկումը «համեմվում» է փոխադարձ վիրավորանքներով

«Թվեր եք ուզում, դուք կտեսնեք դրանք: Կառավարությունը պատրաստվում է ներկայացնել այս ծրագրից բխող գործողությունների ծրագրեր։ Կարող ենք քննարկել՝ այնտեղ նշված 7.5 տոկոսն ավելի իրական կլինի, քան ձեր նշած 7.5 տոկոսը, թե՞ ոչ: Դուք կտեսնեք այդ թվերը և ոչ այնպես, ինչպես մենք ենք տեսել նախկինում»,- խոստացավ Միրզոյանը:

Ինչ վերաբերում է լայն քննարկման ու քննադատության արժանացած ծրագրում առկա «երջանիկ քաղաքացի» արտահայտությանը, Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դա միջազգայնորեն ընդունված տերմին է և հիշեցրեց, որ ազգերի երջանկության սանդղակում Հայաստանը գրավում է 129-րդ տեղը: