Օդի ջերմաստիճանը նորից կնվազի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ոչ միայն օդի ջերմաստիճանը կնվազի, այլև կշարունակվեն անձրևներն ու ամպրոպները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 7-ին հյուսիսային շրջաններում, 7-8-ը շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Սուրենյան. «Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, և անձրևները կվերսկսվեն»

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-20 մ/վ արագության։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

«Օդի ջերմաստիճանը հունիսի 7-8-ը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում հունիսի 7-8-ը երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Այսօր մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 27-29, գիշերային ժամերին` 14-16 աստիճան տաքություն։