Ուրասար գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է 3,300,000 դրամ

Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տնօրենը խաբելով յուրացրել է դպրոցի պահակի և հավաքարարի աշխատավարձերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik.  ՀՀ ոստիկանությունը պաշտոնի չարաշահմամբ գումարի յուրացման դեպք է բացահայտել։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից, հունիսի 5-ին ոստիկանության Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցները բացահայտել են պաշտոնեական դիրքի չարաշահմամբ՝ ընդհանուր շուրջ 3,300,000 դրամի յուրացման հերթական դեպք։

Առողջապահության նախարարությունն էլ դիմեց ԱԱԾ-ին. չարաշահման դեպք է բացահայտվել

Նախնական քննությամբ պարզվել է, որ Լոռու մարզի Ուրասար գյուղի հիմնական դպրոցի տնօրենը՝ չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, դպրոցում 2015թ-ից աշխատող հավաքարարին կարգադրել է հաշվապահական փաստաթղթերում ստորագրել 53000 դրամ աշխատավարձի դիմաց, բայց փաստացի առձեռն վճարել է 26000 դրամ յուրացնելով շուրջ 1.000.000 դրամ։

Նախնական քննությամբ պարզվել է նաև, որ նույն կերպ 63000 դրամ աշխատավարձի դիմաց ստորագրել է նաև 2014թ-ից աշխատող դպրոցի պահակը՝ փաստացի ստանալով 10000 դրամ. յուրացվել է շուրջ 2.300.000 դրամ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել։

Քննությունը շարունակվում է։