«Ավրորա 2018» մրցանակի հավակնորդները. ովքեր են նրանք և որտեղից

Հիվանդների և հաշմանդամների համար ոչնչից կացարան ստեղծելը ոչ թե զբաղմունք է, այլ հազարավոր մարդկանց ամենօրյա աշխատանքը։
Sputnik

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Այս մարդկանցից յուրաքանչյուրը տասնյակ հազար կյանք է փրկել։ Իսկ հայերը գիտեն փրկիչների գինը։

«Ավրորա» մրցանակը հայերի փորձն է ցույց տալ, թե ամբողջ աշխարհի համար որքան կարևոր են բարի կամքի տեր մարդիկ։ Առանց չափազանցության այդ մարդկանցով է աշխարհը կանգուն։ Այս մասին Երևանում «Ավրորա-2018» մարդասիրական մրցանակի հավակնորդներին ներկայացնելիս ասաց ամերիկացի լրագրող, Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր Սթիվեն Քյուրքջյանը։

«Հարյուր տարի առաջ գտնվեցին մարդիկ, որոնք թույլ չտվեցին, որ մենք մահանանք։ Տարբեր ազգերի և հավատի մարդիկ, որոնք մեզ ընդունեցին հարազատների նման։ Նրանց անգնահատելի օգնության և հոգատարության շնորհիվ մեր ժողովուրդը վերածնվեց։ Իսկ այսօր մենք ենք ուզում գտնել այդ մարդկանց և խոսել նրանց մասին»,- մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը նման խոսքերով դիմեց դահլիճին` միանալով Ստեփանակերտից։

Рубен Варданян на праздовании 100-летия провозглашения Первой Республики и Победы в Сардарапатском сражении (28 мая 2018). Сардарапат

Նա Արցախ է մեկնել 2017 թվականի մրցանակի դափնեկիր, Հարավային Սուդանում աշխատող բժիշկ Թոմ Քաթինայի հետ։

«Շատ հավանեցի հայկական խոհանոցը։ Եվ իհարկե… խո-րո-վածը», — ժպտում է բժիշկը։

Лауреат премии "Аврора" доктор Том Катена (Судан) в музее-институте Геноцида армян (4 июня 2018). Еревaн

Հազվադեպ է պատահում, որ նրանք հեռու լինեն այն մարդկանցից, որոնց խնամում են։ Հիմա հենց այդ հազվադեպ օրերն են, բայց նույնիսկ Հայաստանում խոսում և մտածում են միայն նրանց մասին։

Այդպես են մտածում նաև այս տարվա «Ավրորայի» երեք հավակնորդները։ Նրանցից մեկը իրավաբան Չժո Լա Աունն է` Մյանմայի ռոհինջաներին պաշտպանող հերոսը։ Մի քանի անգամ նրան կալանավորել են և բանտ նետել իր ժողովրդին աջակցելու համար։

Номинант премии "Аврора-2018" Чжо Ла Аун (юрист и активист, Мьянма)

«Ուզում եմ, որ մեր համայնքի մարդիկ կարողանան կրթություն ստանալ և աշխատել, բոլորի նման։ Մենք այլ հավատ ունենք, բայց մենք ևս ուզում ենք մեր երկրում ապրել։ Հարձակումների պատճառով մենք կորցնում ենք տներն ու գույքը։ Մեզ քաղաքացիություն չեն տալիս, աշխատանքի չեն վերցնում։ Ես ուզում եմ այդ երեխաներին կրթություն տալ, որպեսզի նրանք կարողանան որևէ տեղ դիմել իրենց բողոքներով։ Իսկ հարձակումներից տուժածներին օգնություն է պետք։ Մեզանից բացի, ոչ ոք չի օգնի», — ասում է նա։

Երկրորդը Սունիտա Քրիշնանն է Հնդկաստանից։ 16 տարեկանից նա օգնում է բռնության և թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանց, խնդիր, որի վրա շատերն են աշխատում աչք փակել, ասում է նա։

Номинант премии "Аврора-2018" Сунита Кришнан (соучредитель организации Prajwala, Индия)

Նրանք թշվառ են դառնում։ Իսկ երբ դու փորձում ես նրանց համար որևէ բան անել, քեզ այնպես են նայում, ասես խելագար լինես։ Ամբողջ Հնդկաստանում սեռական ստրկության է մատնված 2-3 մլն մարդ։ Սա միայն կառավարության գնահատականներով, իսկ դա նշանակում է, որ նրանց թիվը կարող է մինչև 20 միլիոնի հասնել։ Սկսած 3-4 տարեկանից։ Կան մարդիկ, որոնք ցանկանում են սեռական կապի մեջ մտնել նաև փոքր երեխաների հետ։

Դա կանխելու համար Սունիտայի հիմնած «Փրաջվալան» կազմակերպությունը ոչ միայն զբաղվում է տուժածների վերականգնմամբ, այլև որոշակի ռիսկի դիմելով` փնտրում է զոհերին հասարակաց տներում։

Երրորդը վանական Թոմաս Գոնսալես Կաստիլյոն է։ Մեքսիկայի հարավում նա արդեն երկար տարիներ «La 72» ապաստարանն է բացել։ Այնքան ապօրինի միգրանտներ են եղել, որոնց բռնել են Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ մեկնելու ճանապարհին և սպանել` փրկագին չստանալով։

Номинант премии "Аврора-2018" Эктор Томас Гонсалес Кастильо (основатель приюта La 72, Мексика)

Ամեն տարի այդ վտանգավոր ճանապարհով են անցնում հազարավոր հուսալքված մարդիկ, որոնց տներում հույս չներշնչող աղքատություն է տիրում։ Մեքսիկայի ճանապարհին նրանց տասնյակ վտանգներ են սպառնում։

Հայր Թոմասի կացարանը մի վայր է, որտեղ նրանց օգնություն են ցուցաբերում։ Նա փորձում է կառավարության ուշադրությունը հրավիրել այդ մարդկանց խնդրին։ Ի պատասխան նրանք տասնյակ սպառնալիքներ են ստանում կազմակերպված բանդաներից, որոնք փորձում են մարդկանց առևանգել փրկագին պահանջելու համար։

Մրցանակի դափնեկիրները ստացածը առանց երկմտելու փոխանցում են այլ մարդասիրական հիմնադրամներ։ Դրանց շնորհիվ ֆինանսավորվում են այլ դպրոցներ, հիվանդանոցներ, գյուղական կոոպերատիվներ և արհեստանոցներ։