«Սասնա ծռերի» ևս մեկ անդամի ազատ արձակեցին

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։

«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց

Դատական նիստի ընթացքում փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալ Տիգրան Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

Մեղադրող դատախազ Չախոյանը չառարկեց միջնորդությանը և նշեց, որ նախընտրելի է գրավ կիրառել։ Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց պաշտպանի միջնորդությունը բավարարելու մասին:

2016թ-ի հուլիսի 17-ին վաղ առավոտյան «Սասնա ծռեր» խմբի անդամները բեռնատար ավտոմեքենայով ջարդել էին ոստիկանական ՊՊԾ գնդի մուտքի դարպասները, ներս մտել գնդի տարածք ու գրավել այն։ Խումբը պահանջում էր Սերժ Սարգսյանի հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը։ 14 օր տևած պաշարումից և մարդկային մի քանի կորուստներից հետո խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապահներին։