Լեհաստանի Սեյմը վավերացրել է ՀՀ և ԵՄ համաձայնագիրը

ՀՀ և ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացրեց նաև Լեհաստանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 Հունիսի — Sputnik. Լեհաստանի Հանրապետության Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:  Այս մասին տեղեկացնում է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը` ֆեյսբուքյան իր էջի միջոցով։

Սեյմը Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատն է` այդ երկրի օրենսդիր մարմինը։

Հիշեցնենք, որ մինչ Լեհաստանը` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը վավերացրել էին Լատվիան, Լիտվան և Էստոնիան։