Ռուս–ադրբեջանական սահմանը խախտող ադրբեջանցի երիտասարդը սպանվել է

Սահմանախախտ երիտասարդը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հունիսի 4-ի երեկոյան ռուս–ադրբեջանական սահմանին ապօրինի սահմանահատման դեպք է կանխվել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը, Ադրբեջանի Ղուսարի շրջանի Յուխարը Զեյխուր գյուղի տարածքում ադրբեջանցի սահմանապահներն ապօրինի սահմանահատման փորձ են կանխել։

Թուրքիայի քաղաքացին փորձել է անօրինական ձևով մտնել Հայաստան

Պարզվել է, որ սահմանախախտը 1996 թվականին ծնված Վադիմ Մարդանի Զեյնալովն է։ Նա հրաժարվել է ենթարկվել իրավապահների հրահանգներին և զինված դիմադրություն է ցույց տվել վերջիններիս։

22-ամյա սահմանախախտ երիտասարդը կրակ է բացել սահմանապահ ծառայության աշխատակիցների ուղղությամբ, ինչից հետո պատասխան կրակի հետևանքով սպանվել է։ Մահացածի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն։