Մնացականյանն ու Լավրովը կքննարկեն արցախյան հիմնախնդիրը

Հայաստանի արգործնախարարը պաշտոնական այցով Մոսկվայում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն  ու Սերգեյ Լավրովը կքննարկեն արցախյան կարգավորման հարցը։ Այս մասին հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։

Հայտնի է Մինսկի խմբի ու Հայաստանի նոր իշխանության առաջին հանդիպման օրը

ՌԴ ԱԳՆ տվյալներով` նախարարները երկկողմանի հարաբերություններին վերաբերող բազում հարցեր կքննարկեն նախագահ Պուտինի ու վարչապետ Փաշինյանի` Սոչիում տեղի ունեցած հանդիպման համատեքստում։

«Նախատեսվում է  հատուկ ուշադրություն դարձնել միջազգային օրակարգի, ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակում ինտեգրացիոն համագործակցության, ՄԱԿ–ի, ԵԱՀԿ–ի, ՍԾՏՀ–ի և այլ հեղինակավոր միջազգային ու տարածաշրջանային  ֆորումների հարթակներին վերաբերող հարցերին», – նշվում է նախարարության հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ–ի հաղորդագրության մեջ նշվում է, որ «կարծիքների փոխանակում տեղի կունենա Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման թեմայով, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ ակտիվ միջնորդի դերակատարություն ունի»։

ՀՀ արտգործնախարարի պաշտոնական այցը Մոսկվա մեկնարկել է հունիսի 6–ին։