Արմեն Ջիգարխանյանի նախկին կինն անսովոր խնդրանքով դիմել է Վլադիմիր Պուտինին

Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան սպառնում է ոչնչացնել նախկին ամուսնուն` ժողովրդական արտիստ Արմեն Ջխգարխանյանին, նա օգնության համար նույնիսկ դիմել է Վլադիմիր Պուտինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի պաշտպաններն ուղերձ են հղել Ռուսաստանի նախագահին, որում պահանջել են պատժել Արմեն Ջիգարխանյանին նախկին կնոջ հասցեին հրապարակային վիրավորանքներ և զրպարտանք անելու համար։

Հիվանդանոցից հետո Ջիգարխանյանը հանգստանում է նախկին կնոջ բնակարանում

Վիտալինայի փաստաբանները նամակ են գրել Վլադիմիր Պուտինին այն բանից հետո, երբ Ջիգարխանյանի օգնականները դիմել են Ռուսաստանի կառավարությանը։ Ի տարբերություն Վիտալինայի` Ջիգարխանյանի պաշտպանները խնդրել են արգելել ԶԼՄ–ներին նրանց ընտանեկան դրամայի մասին նյութեր հրապարակել, քանի որ, ընկերների կարծիքով, հենց դրանք են տարեց ռեժիսորին հասցրել հիվանդանոց։

Պարբերականի համաձայն` Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի նամակի տեքստում մի կարևոր հարց կա` Սահմանադրությունում գոյություն ունի՞ արդյոք այնպիսի հոդված, որը թույլ է տալիս ժողովրդական արտիստներին ամեն կերպ վիրավորել և նվաստացնել մարդկանց, որոնք կարգավիճակով ավելի ցածր են։

Վերջերս Ջիգարխանյանի ընկեր Արթուր Սողոմոնյանը հաղորդել էր, որ արտիստը գտնվում է մայրաքաղաքի կլինիկաներից մեկում և պրոֆիլակտիկ բուժում է ստանում։ Սողոմոնյանի խոսքով` Արմեն Բորիսովիչը շաբաթվա ընթացքում կմնա հիվանդանոցում, նրա առողջությունը վատացել էր սթրեսի պատճառով։