«Մանկությունս ավարտվել է 12 տարեկանում». Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է դավաճանության մասին

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը անկեղծորեն պատմել է իր պատանեկության և իրեն դավաճանելու մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը խոստովանել է, որ մարզիկի համար հասունանալն ու մանկությունից հեռանալը դա գիտակցելն է, որ մարդը, որը քեզ օգնում է, միշտ չէ, որ քո կողմից է և աշխատում է իր օգուտի համար։

Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) մայրն ասել է` երբ է դուստրը Կանադա մեկնելու

Elle ամսագրին տված հարցազրույցում աղջիկը խոստովանել է, որ երբեք չի հասկանա դավաճաններին։

«Իմ մանկությունն ավարտվել է 12 տարեկանում, սպորտը ստիպում է արագ մեծանալ։ Մանկությունն ավարտվում է, երբ կենսափորձ ես հավաքում և այնպիսի արգելքների հանդիպում, ինչպիսին դավաճանությունն է։ Նրանք մեզ սովորեցնում են և օգնում մեծանալ», – խոստովանել է գեղասահորդուհին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։

Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատել է 11 տարի։