Սպիտակում ու Վանաձորում կրկին երկրաշարժ գրանցվեց

Լոռու 2 քաղաքներում երկրաշարժի ուժգնությունը 2-3 բալ է կազմել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Սպիտակ և Վանաձոր քաղաքներում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Տեղական ժամանակով ժամը 20:05-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:05-ին), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում՝ 2-3 բալ ուժգնությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ժամը 17:07-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցել հյուսիսային լայնության 40.920 և արևելյան երկայնության 44.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք),:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել էր 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել էր ՀՀ-ում՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներում 5-6 բալ, Գյումրի քաղաքում՝ 3-4 բալ, Երևանում՝ 3 բալ:

Երկրաշարժին հաջորդել էին 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր: