«Հայկական» աղավնիները Ռուսաստան չհասան. թռչուններին բռնեցին Նովոսիբիրսկում. լուսանկար

Նովոսիբիրսկից Հայաստան են ուղարկվել անասնաբուժական վերահսկողություն չանցած աղավնիները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Հայաստանից Ռուսաստան տարված աղավնիներն այդպես էլ տեղ չեն հասել։ Այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզորի» Նովոսիբիրսկի մարզի վարչությունը։

Նովոսիբիրսկի «Տոլմաչյովո» օդանավակայանից աղավնիներին Հայաստան են ուղարկել անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության թույլտվության բացակայության պատճառով:

«Վտանգավոր հիվանդությունների հնարավոր մուտքը կանխելու համար արգելվել է Հայաստանից թռչունների ներմուծումը Ռուսաստան»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ 17 թռչունները հայտնաբերվել են Հայաստանից ժամանած ուղևորների հսկողություն անցկացնելու ժամանակ:

Управления Россельхознадзора по Новосибирской области депортировало 17 декоративных голубей в Армению